Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։
«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ ազգականներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, և ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։ Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։ Այսօր չափազանց կարևոր հիշատակի օր է ինձ և միլիոնավոր հայերի համար՝ ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք և օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրել է նա և տեղադրել հետևյալ լուսանկարը: