Օբաման հնչեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները կչեղարկվեն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը կատարի Մինսկի համաձայնագրերի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները: Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հանովերում կայացած մամուլի ասուլիսից հետո:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն այն ժամանակ, երբ վերջինս (Ռուսաստանը) կատարի Մինսկի համաձայնագրերի շրջանակներում իր պարտավորությունները»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Օբամայի խոսքը:

Հանովերում կայացած հանդիպման ժամանակ Օբաման և Մերկելը քննարկել են նաև Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամն ու Սիրիայում ռազմական կոնֆլիկտը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարումը:




Լրահոս