Արզնու տոհմային ԹՏԽ-ի արտադրատեսակների արգելանքը վերացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է “Արզնու տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի “Քամած մածուն”, “Մածուն 3.2%”,”Կաթ պաստերացված”, “Թան”, “Կաթնաշոռ 2%”, “Կաթնաշոռ 9%”, “Թթվասեր” արտադրատեսակների արտադրության արգելանքը:
Ինչպես տեղեկացնում են Ծառայությունից, որոշումը կայացվել է հաշվի առնելով Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և “Արզնու տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի փոխտնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ “ՀԱԲԼԾԿ” ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր “Արզնու տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից “Քամած մածուն”, “Մածուն 3.2%”, “Կաթ պաստերացված”, “Թան”, “Կաթնաշոռ 2%”, “Կաթնաշոռ 9%”, “Թթվասեր” արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև “Արզնու տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:




Լրահոս