ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ՈՒՄ ՄՏՄՏՈՒՄ ԵՆ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
Տասը տարվա ընթացքում ավելի քան 10 մլն ներգաղթյալների օրինականացումը կարող է ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ավելացնել 1.4 տրիլիոն ամերիկյան դոլարով: Բանն այն է, որ մինչ այս ԱՄՆ ներգաղթած մարդիկ ստանում էին ավելի քիչ աշխատավարձ եւ ավելի քիչ հարկեր էին վճարում, քան երկրի քաղաքացիները: Հիմա ԱՄՆ-ի Հանրապետականները որոշել են բարձրացնել նաեւ ներգաղթյալների աշխատավարձը, ապա եւ հարկերը, ինչի արդյունքում 791 միլիարդ դոլարով կավելանան բոլոր ամերիկացիների եկամուտները, 185 միլիարդ դոլարով կավելանան պետական հարկերը եւ նահանգային հարկերը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Սակայն Սպիտակ տունը դեռ չի պատրաստվում ընդունել Հանրապետականների այս առաջարկը: Նրանք չեն ցանկանում խախտել երկրում գործող հիմնական սկզբունքը՝  բոլոր Ամերիկա մեկնողներին հնարավորություն տալ դառնալու երկրի քաղաքացի: Իսկ Հանրապետականներն առաջարկում են օրինականացնել ներգաղթյալների կարգավիճակը՝ առանց քաղաքացիություն տրամադրելու:
 
ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը հավաստագրում է ստացել Ֆրանսիայում: Փաստորեն, ԵՃՇՊՀ ավարտած ուսանողները հեշտությամբ կկարողանան ուսումը շարունակել Ֆրանսիայի բուհերում եւ ավելի հեշտ աշխատանք գտնել նաեւ այնտեղ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս