
Շաբաթվա սկզբին նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Bloomberg-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 1,3%-ով՝ հասնելով մինչև մեկ բարելի դիմաց 44,48 դոլարի:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,5%-ով՝ հասնելով մինչև մեկ բարելի դիմաց 43,06 դոլարի:
Իրանը շարունակում է արտադրությունը, պատժամիջոցների չեղարկման պահից աճը կազմել է արդեն 1 միլիոն բարել, հայտնում է իրանական Shana գործակալությունը:
Սաուդյան Արաբիան ընդլայնում է հնարավորությունները, ինչը թույլ է տալիս օրական 12 միլիոն բարելի մակարդակով պահել արտադրությունը: