Արցախում վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ուշադրության կենտրոնում պահելով` հրավիրվել է հերթական խորհրդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է  հերթական խորհրդակցությունը:

Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում:

Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել:

Տեղեկացնենք,  որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում  համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:

Նշենք նաև, ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով բուժօգնություն ստանալու նպատակով այս պահին Հայաստանում գտնվող 7 քաղաքացի  դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, 4-ը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միջոցով:




Լրահոս