Կրակոցներ Վարդենիսում. տուժել է Վահե անունով երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անգամ տուժող է եղել:

Կատարվածի հանգամանքները փորձեցինք պարզել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ Վարդենիսի կայազորային հոսպիտալից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Վահե անունով մի երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել իրենց մոտ` բուժօգնության:

Վերջինս ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




Լրահոս