Լոս Անջելեսում`Թուրքիայի հյուպատոսության մոտ, 60 հազար քաղաքացի բողոքի ցույցի է դուրս եկել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ, որոնք իրենց բողոքն են հայտնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ եւ նշել են Ցեղասպանության 101-ամյակը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Ցույցին, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության ներկայացուցիչներ, դաշնային եւ տեղական իշխանության մարմինների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Նրանք արդարություն պահանջող բացականչություններ են վանկարկել։

Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Լորետա Սանչեսը եւ Թոնի Քադենասը, Քալիֆորնիայի նահանգի ասամբլեայի անդամներ Սքոթ Վիլքը, Ադրին Նազարյանը եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրեգորյանն եւ Փոլ Քորեցը:

13062604_1181544635218919_1697372063_o

13062642_1181544641885585_1751289663_o

13072067_1181544658552250_677510642_o

13072086_1181544645218918_97003640_o

13072135_1181544655218917_1010654219_o

Մանրամասները` տեսանյութ:




Լրահոս