Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, հայտնում է «Մոսկվա-Բաքու» պարբերականը: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն մոտ 2 հազար հյուրեր, այդ թվում` ՄԱԿ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական առաջնորդներ, միջազգային և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:
Ֆորումը կանցկացվի ապրիլի 25-27-ը:
Նշենք, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս տարի արդեն երրորդ անգամ պաշտոնական այց է կատարում Բաքու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը «մեծ պատվիրակությամբ» մեկնում է Բաքու: