ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս երեկոյան հաճախում եմ Հանրապետության հրապարակ եւ երկար ժամանակ անցկացնում այնտեղ: Բայց շատ նյարդայնանում եմ, երբ լսում եմ երգող շատրվանների օտարալեզու երաժշտությունը: Իմ՝ այնտեղ եղած ամբողջ ժամանակահատվածում հնչում է միայն օտարալեզու երաժիշտների երաժշտություն: Մինչդեռ մենք շատ ու շատ լավ հայկական ստեղծագործություններ ունենք: Հնարավոր չէ՞ հնչեցնել մեր հայկական երաժշտությունը:

Գայանե Փանոսյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան «Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակի երգող շատրվանների երգացանկում ընգրկված է ինչպես օտարալեզու, այնպես էլ հայկական երաժշտություն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Անշուշտ, Հանրապետության հրապարակում հնչող երաժշտությունը, թեեւ մեծ մասամբ օտարալեզու է, սակայն բարձրաժեք է: Կարծում ենք, որ բարձրարվեստ երաշժտությունն ազգություն չունի, եւ այդ առումով ամենեւին պարտադիր չէ, որ հրապարակում հնչի միայն հայկական երաժշտություն: Սակայն, այդուհանդերձ,  արժե, որ հայկական երաժշտության չափաքանակն ավելացվի, որպեսզի մեզ դիմած քաղաքացին  եւ նրա պես շատերը, թեկուզ կես ժամ  շատրվանների մոտ լինելու ընթացքում,  ունկնդրեն նաեւ հայկական բարձրարժեք երաժշտություն:




Լրահոս