Ադրբեջանը Թուրքիայի հրամանով հարձակում գործեց Ղարաբաղի վրա, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել Հայաստանին՝ հակահարված հասցնելու համար: «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ նման հայտարարություն է արել ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին, սակայն միևնույնն է` հաղթանակը մերն է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ Իրանը ևս Հայաստանի կողմից է, քանի որ երկու երկրներն ունեն լավ հարաբերությունները, բացի այդ, Իրանը «ատում է Թուրքիային»: Եվ այդ իրավիճակում, քաղաքական գործչի խոսքով, Ռուսաստանը ստիպված է օգնել Հայաստանին, քանի որ այնտեղ իր բանակն է: