
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ուկրաինական ճգնաժամի պատճառների մասին: Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը «ցանկանում է երկու աթոռի վրա նստել», փոխանցում է RNS-ը:
«Ուկրաինական պետությունը կփլուզվի, եթե քաղաքական գործիչները փորձեն երկու աթոռի վրա նստել և երկիրը քաշեն դեպի արևմուտք՝ սեփական ժողովրդի կարծիքին հակառակ»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «հեռատես մարդիկ ասում էին, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ, կոպիտ ասած, փորձել ծնկով կոտրել սեփական ժողովրդի կեսին, անհնար է»: