Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ապրիլի 25-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքական «Akşam» թերթի կայքում, հաղորդում է «էրմենիհաբեր»-ը:

Քալընը մասնավորապես հետևյալ հայտարարությունն է արել.

«Որոշ մարդիկ ցեղասպանության մասին ստերով կարող են փորձել միմյանց դեմ հանել թուրքերին ու հայերին: Բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել մեր ունեցած ընդհանուր եղբայրության վրա: Այն շրջանում տեղի ունցած դեպքերը պետք է դիտարկվեն զուտ որպես ընդհանուր վիշտ: Ապագային պետք է նայել բարեկամության դիրքերից»:

Թուրքիայի նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ադրբեջան, որտեղ երիտասարդական ֆորում է կազմակերպվելու: Բացումն ապրիլի 26-ին կատարելու է Թուրքիայի նախագահը:




Լրահոս