
Հանրապետության հյուսիսային շրջաններում օգոստոսի 21-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Քամին` հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
“Հայպետհիդրոմետի” տվյալներով, Երեւանում վաղը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+16+18, ցերեկը` +29+31 աստիճան: