“Հրապարակը” գրում է, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավար չունի: Եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ ձգվեց, եւ պատրաստ են ամիսներ սպասել, մինչեւ ցանկալի թեկնածուն տարիքն առնի:
Իսկ ցանկալի թեկնածուն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչեւ հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը: Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյակ է ձեւանում նաեւ նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ:
Մանրամասները՝ այսօրվա համարում