ՀՀ ՊՆ նախաձեռնում է նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի կատարումն «ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 18-ի №16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» 26.11.2015թ. №52 և «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31.03.2016թ. №337-Ն որոշումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց:

Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք  ունեն ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից`

դիմում պաշտպանության նախարարին

ինքնակենսագրություն

բնութագիր – երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից

տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 15-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Տեղեկությունների համար զանգահարել  010  523482 հեռախոսահամարով:




Լրահոս