ՀԱԿ-ը որոշել է այլևս չմասնակցել Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներին: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները որևէ հարցում չեն ցանկանում զիջել:
« Բոլորդ էլ տեսաք` մենք հանրության աչքերի առջև անցկացրեցինք բանակցություններ և իշխանությունը որևէ հարցում չզիջեց: Մենք նպատակահարմար չենք գտնում նման իրավիճակում նստել և քննարկել ընտրական օրենսգիրք: Այս հարցը պետք է լուծվեր կոնսենսուսի հիման վրա: Մենք հիմա աննպատակահարմար ենք համարում մտնել ներքաղաքական լարումներ ստեղծող նման թեմայի մեջ»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: