Մենք կխոսենք Վլադիմիր Գասպարյանի հետ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրանք նեգատիվ երևույթներ են, որոնք, բնականաբար կարող են լինել, սակայն ինձ համար անընդունելի են նման հարցուպատասխանները: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես նոր ծանոթացա տեսագրությանը: Ինձ համար ընդունելի չեն նման փոխադարձ վերաբերմունքները`  և լրատվամիջոցների հետ, և ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների հետ: Համենայնդեպս ես չէի ցանկանա, որ նման օրը նման խոսակցություն լիներ: Իսկ ընդհանրապես այդ հարցը քննարկման առարկա է, մենք կխոսենք… ես դեռ չեմ հասցրել խոսել նաև Վլադիմիր Գասպարյանի հետ, առիթ կունենամ, կխոսեմ», – նշեց նա:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս