Ադրբեջանական Femida.az լրատվականը հայտնում է Ադրբեջանի ԶՈՒ զոհված զինառայող 23-ամյա Ադիլ Ադիլզադեի հուղարկավորության մասին:
Ըստ լրատվամիջոցի` Ադիլը ոչնչացվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` հայ զինծառայողների կողմից:
Իսկ թե ինչու է ավելի քան 20 օր առաջ զոհված հատուկ ջոկատայինը հուղարկավորվել երեկ` չի պարզաբանվում:
Այստեղ հարկ ենք համարում հայտնել, որ ավելի քան երկու շաբաթ առաջ արդեն իսկ կողմերը դիակների փոխանակում են կատարել:
Հավելենք, որ այս զինծառայողի դին ավելի վաղ հրապարակվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը: