
ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն պատրաստվում է բանակցային գործընթացին:
«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին: Ամեն ինչ կախված կլինի կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկու պետությունների ղեկավարներից: Մենք հավատում ենք, որ կողմերը շահագրգիռ են, որպեսզի բանակցային գործընթացն անհապաղ սկսվի»,-հայտարարել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: