Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթն, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից կլինի, առայժմ մրցույթի անցկացման համար խորհրդատվական աշխատանքներ են տարվում, եւ պետք է սահմանվեն այն չափանիշները, ըստ որոնց՝ տեղական 3 ընկերություն կարող է հաղթող լինել ու 14 ուղղություններով չվերթներ իրականացնել։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.””Էյր Արմենիա” ընկերությունը հաստատ մասնակցելու է մրցույթին, “Առավոտի” հետ զրույցում ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը թեեւ ասաց, որ շատ դժվար է լինելու աշխատել եւ մրցակցել օտարերկրյա գիգանտ ընկերությունների հետ, բայց, ինչպես պարոն Ավետիսյանն ասաց, “եթասիբի հարց է”…
Մեր այն հարցին, թե նման դաժան պայմաններում ինչու է “Էյր Արմենիան” փորձում ոլորտ մտնլեւ մասնակցել մրցույթին, պարոն Ավետիսյանն ասաց. “Անկեղծ եմ ասում, ես բառիս բուն իմաստով ամաչում եմ, որ այսօր Հայաստանում ավիափոխադրումները չեն իրականացնում հայկական ավիաընկերությունները։ Իսկ թասիբի հարցով մեր հույսը մեր հայերի վրա է, որ ասեն՝ ախր եկեք թռնենք մեր հայկական պերեվոզչիկով, էս գումարը, որ վճարում ենք, սրանից հայկական համ բարտուղեկցորդն է աշխատավարձ ստանալու, համ օդաչուն, տեխնիկական անձնակազմը, իսկ երբ նրանց ենք տալիս, ստեղ նրանք ոչ մի աշխատատեղ չեն բացում, չհաշված իրենց հայաստանյան գրասենյակի 4-5 անձը…”,- մեջբերում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):