Քաղաքաշինության նախարարն ընդունել է ավստրիական «STRABAG AG» ընկերության ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այսօր ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական STRABAG AG կոնցեռնի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավար Գ. Գրիտցները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանգամանալի ներկայացրել է իր ղեկավարած STRABAG AG կոնցեռնի գործունեության աշխարհագրությունը՝ Ավստրիայից և Գերմանիայից զատ՝ Եվրոպա մայրցամաքի գրեթե բոլոր երկրներ, ինչպես նաև՝ Կանադա, Չիլի, Հնդկաստան, ՌԴ: Գործունեության ուղղությունները նույնպես բազմազան են՝ բնակելի, հասարակական, արտադրական, շինություններ՝ օդանավակայաններ և հյուրանոցներ, հիվանդանոցներ և գրասենյակային շենքեր, սպորտային կառույցներ, ինչպես նաև՝ էլեկտրակայաններ, կամուրջներ, թունելներ և այլն:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով եվրոպական «STRABAG AG» ընկերության ներկայացուցիչներին՝ կարևորել է Հայաստանում շինարարական ծրագրեր իրականացնելու նրանց առաջարկությունները, նշելով, որ աշխատանքային խմբերի մակարդակում քննարկումներ ծավալելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հստակեցնելու համատեքստում կձևավորվեն փոխհամագործակցության շրջանակները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:




Լրահոս