Ժողովուրդ. Ավտովթարից տուժածը սկսել է ծեծել բժիշկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ օգոստոսի 17-ին արտառոց դեպք է գրանցվել ,Էրեբունիե բժշկական կենտրոնում: Թերթի տեղեկություններով՝ ժամը 07:00-ի սահմաններում ավտովթարից տուժած երկու քաղաքացու՝ Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Վահրամին ու ՌԴ քաղաքացի 32-ամյա Լիանային տեղափոխել են հիվանդանոց:
Այստեղ՝ հենց ընդունարանում, Վահրամը հանկարծակի սկսել է վիճաբանել ընդունարանի բժիշկ Կարեն Գրիգորյանի հետ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Վահրամը սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել բժշկի դեմքին: Վիճաբանությունը փորձել է կանխել հիվանդանոցի անվտանգության աշխատակից Սերգեյ Ֆիլիպոսյանը: Սակայն Վահրամն այնքան վրդովված է եղել, որ սկսել է հարվածներ հասցնել նաև անվտանգության աշխատակիցներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”ի այսօրվա համարում:




Լրահոս