
Օգոստոսի 21-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 5/5 շենքի բնակարաններից մեկում կատաղած շուն կա. շանը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շանը հեռացրել են անվտանգ տարածք և կապել: