Գերմանիան մտադիր է մոտ 65 միլիոն եվրո տրամադրել Թուրքիայում իր հետախույզ-ռմբակոծիչների համար ավիաբազա հիմնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Spiegel Online-ին:
Ավիաբազան ենթադրաբար կտեղակայվի թուրքական Ինջիրլիկ ռազմաբազային մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) մտադիր է հիմնել ավիաբազան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
Ենթադրվում է, որ մոտակա կես տարին մոտ 10 միլիոն եվրո կծախսվի Tornado հարվածային հետախույզ-ռմբակոծիչների և վերալիցքավորման ինքնաթիռների համար: