![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/58bbd3c2-04b1-4c5f-9f6c-d648c19ec9db.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք: