
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր Ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տոնը։
“Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն-եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։
Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում”,- գրել է նա։