Կարծում եմ, որ արդեն պետք է խոսվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողությունները, որոնք սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, կրկին եկան հաստատելու, որ դա այն ատելության արդյունք էր, որը կառուցում է Ադրբեջանը: Իհարկե, իրավիճակը ավելի է բարդանում հարցում իր դերակատարությունն ունեցող Թուրքիայի ներգրավվածությամբ և Ռուսաստանի երկակիությամբ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրախորհրդարանի լյուքսեբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը եւ հավելեց.

«Այս պահին քննարկումները և բանակցությունները ընդհատված են, քանի որ իրավիճակն է այդպես թելադրում, սակայն կարծում եմ, որ այժմ հարցը պետք է ավելի սուր դրվի եւ խոսվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում.




Լրահոս