22:00-ից 22:10 ընկած ժամանակահատվածում Հալաբյան փողոցի վրա պայթած ավտոբուսի պատճառը լայնորեն քննարկվում է այս պահին: ArmLur.am-ը դեռ պաշտոնապես չի կարողանում ճշտել, թե որն է պաթյունի իրական պատճառը:
Մեզ հաջողվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից և մի շարք փորձագետներից ճշտել, որ պայթած ավտոբուսը Բոգդան մակնիշի է, որը գազով չի աշխատում: Ավտոբուսի ներսում գազաբալոն չի եղել, իսկ թե ինչու պետք է պայթեր դիզվառելիքով աշխատող հասարակական այդ տրանսպորը կփորձենք պարզել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ: Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Նշենք, որ 63 համարի երթուղին սպսարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս:
Լուսանկարները` shamshyan.com-ի
Տեսանյութը` Panorama.am-ի