Պատճառվել է մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն  և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող  հագուստի իր  խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր`   պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ ոմն Արամ: Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ: Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս