Պայթյունից տուժած հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ վիրավորների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։ Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս