ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Երևանի Հալաբյան փողոցոմ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ավսում է.
«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»: