Քիչ առաջ Երևանի Հալաբյան փողոցում լրագրողներին է մոտեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա լրագրողներին հայտնել է, որ Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը եղել է ալիքային, այլ ոչ թե` բեկորային, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
Ոստիկանապետը խոստացել է մանրամասներ հայտնել 1 ժամից, իսկ լրագրողներին էլ խնդրել է դեպիք վայրից մի փոքր հեռու լինել: Նրա խոսքով, ինչ-որ բան կարող էր լինել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ :
Ուղիղ միացմանը կարող եք հետևել` այստեղ