
Աշտարակի բնակիչ, երգիչ Կարեն Հակոբյանը, որն Արագածոտնի մարզի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության համար, ըստ Աշտարակում տարածված տեղեկությունների, առողջական խնդիրներ ունի:
“Ժողովուրդ” օրաթերթի փոխանցմամբ, շրջանառվող լուրերի համաձայն՝ երգիչը հոգեկան խնդիրներ ունի և այս օրերին գտնվում է հոգեբուժարանում: Տեղեկությունը պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցել է ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոռ Ղլեչյանի հետ, որը, սակայն, հերքել է. “Կարեն Հակոբյանի դատավճիռը եղել է, սակայն որոշումը օրինական ուժի մեջ չի մտել, իսկ նա հոգեբուժարանում չէ”: