Արդեն հայտնել էինք, որ այսօր 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ: Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Տուժածներ կյանքին այս պահին վնաս չի սպառնում
Տեղեկացրել էինք նաև, որ պայթյունը եղել է ալիքային, ոչ թե բեկորային: Այսինքն, պայթյունի հետեւանքով բեկորներ չեն նետվել տարածքում, այլ եղել է ուժեղ ալիք, որի ուժգնությունը կոտրել է անգամ հարակից շենքերի բնակարանների ապակիները: Ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, պայթյունը եղել է ավտոբուսի աջ կողմում նստած մարդու մոտ կամ մարդու տակ: Իսկ թե ով է եղել այդ մարդը, ինչ է եղել նրա մոտ կամ նրա նստարանի տակ, դժվար է ասել: Իրավապահները դեռ քննում են տեղի ունեցածի վարկածները:
Մասնագետները վերականգնել են ավտոբուսի պայթման գրաֆիկական պատկերը: