Երևանի Հալաբյան փողոցում պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում, որում, նախնական տվյալներով, գտնվել է 9 անձ՝ վարորդը և 8 ուղևորները։
Ինչպես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, պայթյունը եղել է ավտոբուսի աջ կողմում նստած մարդու մոտ կամ մարդու տակ: Իսկ թե ով է եղել այդ մարդը, ինչ է եղել նրա մոտ կամ նրա նստարանի տակ, դժվար է ասել: Իրավապահները դեռ քննում են տեղի ունեցածի վարկածները:
Ներկայացնում ենք Հալաբյան փողոցը՝ պայթյունից հետո: