
Օգոստոսի 21-ին, ժամը 12.08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել` 12.30-ին: Այրվել են Ա. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):