
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։36-ին, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքնասպանության փորձ կատարողներ չկան: