ArmLur.am-ի թղթակիցը 15-րդ թաղամասի 63 համարի երթուղու կանգառից հայտնում է, որ այսօր երթուղի են դուրս եկել որոշ վարորդներ:
Ըստ մեր թղթակցի փոխանցման` մյուս վարորդներին իրավապահները տարել են հարցաքննության: ArmLur.am-ի հետ զրույցում 63 համարի երթուղու վարորդները հաստատեցին, որ դիզվառելիքից չէր կարող պայթյուն տեղի ունենալ: Նրանք նաև նշեցին, որ պայթած ավտոբուսի վարորդը նորմալ վարորդ է եղել, ընտանիքի տեր անձնավորություն: Նա վաղ առավոտից հացաքննվում է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 15-րդ թաղամասում գտնվող բոլոր երթուղիներում ստուգումներ են անցկացվում համապատասխան կառույցների կողմից: Մեր թղթակիցը նկատել է նաև, թե ինչպես են դիսպետչերներին ցուցումներ տալիս և հորդորում ավելի ուշադիր լինել և պահել կարգ ու կանոնը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա 2 զոհ:
Նշենք նաև, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: