
1986թ. ապրիլի 26-ին պայթեց Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորը: Պայթյունի պահին էլեկտրակայանից 30 կմ հեռավորություն վրա բնակվում էր ավելի քան 115 հազար մարդ Չեռնոբիլի և Պրիպյատի քաղաքներում, Կիևի մարզի Իվանկովի և Պոլեսկի շրջաններում և Ժիտոմիրի մարզի Նարոդիչի շրջանում:
Պայթյունի առաջին օրերին գրեթե բոլորը տարհանվեցին անվտանգ վայրեր: Սակայն տեղի բնակիչների մի մասը չէր ցանկանում լքել իր բնակավայրը: Ներկա պահին մեկուսացման գոտում բնակվում է մոտ 180 մարդ, չհաշված, որ 5000 մարդ աշխատում է Չեռնոբիլի ԱԷԿ-ում: