
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 09.50-ին, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արման Մ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա ս/թ օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 1-ին մասի մեղադրանքով: