
Երեկ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը: Ֆորումի բացման ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա, մասնավորապես, ասել է.
«Բաքուն ձգտում է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Մենք ցուցաբերում ենք համբերություն և կոնստրուկտիվիզմ, չնայած ավելի քան 20 տարի ապրում ենք հրադադարի ռեժիմի պայմաններում: Եվ այժմ մենք ձգտում ենք լուծել այդ հարցը խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Ալիևի խոսքը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ «գոյություն ունեն կոնֆլիկտի կարգավորման մեխանիզմներ, սակայն դրանք չեն իրականացվում»:
ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս տարի արդեն երրորդ անգամ պաշտոնական այց է կատարում Բաքու: