Պարզ է, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել, սակայն իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հաղորդագրության բացակայության պայմաններում Հայաստանի պաշտոնյաներն այնքան էլ չեն շտապում իրավիճակին որևէ գնահատական տալ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ընդգծեց, որ հիմա պետք է սպասել` իշխանություն ասի իր վարկածը և հետո նոր քննարկել: «Պարզ է, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, բայց հարցն այն է, թե այդ նոր իրավիճակից ինչ հետևություններ կարվեն», – հավելեց նա:

Կարապետյանը ընդգծեց, որ քաղաքականության մեջ հիմա օգտագործվում է գործողությունների հիբրիդային ձևը: «Իմ տեսակետից սխալ է խոսել, մինչև իշխանությունները ոչինչ չեն ասում: Երեկ իշխանությունն ասեց, որ Կազանյան փաստաթղթի հետ կապված ժամանակին ինչ-որ խնդիրներ են եղել: Դա մինչև վերջ ոչ մեկից չկարողացան պարզել` այդ փաստաթուղթը հիմա ձեռնտու է, թե ոչ: Այդ հեղհեղուկ վիճակը ոչ միայն զինադադարին է վերաբերում, այլ իշխանությունների պահվածքին: Որևէ հստակ բան որևէ տեղ չկա, դրա համար էլ իրավիճակը գաղջ է», – եզրափակեց Կարապետյանը:




Լրահոս