Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից արդեն անցել է մոտ 16 ժամ, սակայն պատճառների մասին առայժմ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, միայն քննչական կոմիտեն քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ հայտնեց, որ պայթյունի հետքերը տանում են նախկինում 2 անգամ դատապարտվածի տուն:
ՀՀ ոստիկանույթան լրատվական ծառայությունից ArmLur.am-ը փորձեց, պարզել` արդյոք բացահայվել է ավտոբուսի պայթյունի իրական պատճառը և, թե ով է եղել պայթյունի հեղինակը և ինչպես է իրագործել ծրագիրը:
ՀԿԼ վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ գլխավոր դատախազության, ոստիկանության, ԱԱԾ և մյուս իրավապահ կառույցների գործուն ջանքերի շնորհիվ բացահայտվել է պայթյունի հանգամանքները և այդ մասին շուտով հայտարարություն կտարածվի: Այլ մանրամասներ առայժմ չհաղորդեցին:
ArmLur.am-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ինչպես երեկ կեսգիշերն անց ոստիկսանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին նստած քաղաքացու մոտ կամ նույն նստարանի տակ: Ամենայն հավանականության, պայթյունն իրագործողը զոհվածներից է: