ՊՆ-ում քննարկել են ազատամարտիկների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորված, գերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստը նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են եւ պահանջում են լուծման իրատեսական ուղիներ: Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաեւ ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով, ազատամարտիկների բարձրացրած հարցերով աշխատանքները կազմակերպելու եւ համակարգելու նպատակով ձեւավորված աշխատանքային խմբին հանձնարարված է, համագործակցելով նախկին կամավորականների հետ, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, գտնել սոցիալական խնդիրների եւ ազատամարտիկներին հուզող այլ հարցերի լուծման արդյունավետ ուղիները:




Լրահոս