Աջափնյակում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսին 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների, Բաշն 1-ին նրբանցքի առանձնատների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս