
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսեւորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում: Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը («Մուկ» մականունով) անհագուրդ ցանկություն ունի ՀՀ վարչապետ դառնալու, բայց մինչ օրս որեւէ կերպ չի ստացվում: Ու դա չի խանգարում արդեն «երազախաբ եղած» (իր խոսքերն են) ԱԺ նախագահին, որպեսզի շարունակի աշխատել այդ ուղղությամբ՝ նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը այս օրերին, օգտվելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությունից (նա արձակուրդում է), կրկին անցել է գործի՝ Կառավարության շենք մտնելու գործն իրականացնելու համար: Տեսնենք՝ այս անգամ կհաջողվի՞ Սերժ Սարգսյանի հետ համատեղ հանգիստ անցկացրած Աբրահամյանին վերջապես վարչապետ դառնալ: