Սա շատ նման է «մաֆիոզ ռազբորկայի». Գուրգեն Եղիազարյանը՝ ավտոբուսի պայթյունի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե պայթյուն է տեղի ունեցել, կարող են լինել տարբեր վարկածներ՝ ինչպես դրսի իրագործողների, այնպես էլ ներսի: Դրսի գործոնը բացառում եմ, քանի որ նրանք այլ կերպ են կազակերպում ահաբեկչություններ: Եվ ես այս պայթյունը ընդհանրապես  ահաբեկչություն չէի անվանի»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:

Նա չի բացառում պատահական պայթյունի վարկածը, սակայն ավելի հակված է կարծելու, որ սա «մաֆիոզ ռազբորկա» է:

«Եկեք հիշենք. 5 տարի առաջ  խոսվում էր տրանսպորտը 200 դրամ դարձնելու մասին: Անցել է երկարուձիգ  5 տարի: Այն ժամանակ Հ1-ի կապույտ էկրանից մեզ համոզում էին, որ եթե առաջիկա մեկ շաբաթում ուղեվճարը չդառնա 200 դրամ, ապա Երեւանը կհայտնվի կոլապսի վիճակում: 5 տարի է՝ վճարը մնացել է  100 դրամ, եւ չգիտես ինչու Երեւանը կոլապսում չհայտնվեց: Այժմ կարո՞ղ ենք պատկերացել, թե այդ մարդիկ ինչ միլիոններ են աշխատել: Եթե այդպես չլիներ, իրենց ասած կոլապսը կլիներ մեկ-երկու ամսից, մեկ տարուց, այսինքն՝ դեռ այն ժամանակվանից արդեն Երեւան քաղաքից գերշահույթ էին քամում:  Այսօր այդ բիզնեսը լուրջ միլիոններ աշխատելու ոլորտ է, եւ այնտեղ գործում են համապատասխան օրենքներ: Մի՞գուցե  սա «մաֆիոզ ռազբորկա» է կամ կազմեկերպվել է որեւէ մեկին ահաբեկելու համար:  Ամեն դեպքում՝ որտեղ միլիոններ, այնտեղ ահաբեկչություն:  Սա պետք է պարտադիր բացահայտվի, եթե ոչ, նման պայթյուններ կրկին կլինեն: Եթե ժամանակին Վարդենիսի կրակոցներին ուշադրություն դարձնեին, հաջորդ կրակոցները չէին հնչի: Ես կարծում եմ, որ սա շատ նման է «մաֆիոզ ռազբորկայի», եւ շան գլուխը թաղված է Երեւանի տրանսպորտի մեջ, որտեղ միլիոնավոր դոլարներ են պտտվում»:

 




Լրահոս