ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Հալաբյան փողոցի պայթյունից զոհվածների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երեւանի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից զոհվածների ընտանիքներին:

Ria.ru-ը  հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Կենդիշին հայտնում է.

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետանքով զոհվածների ընտանիքների անդամներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ արագ ապաքինում է ցանկանում վիրավորներին եւ տուժածներին»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս