
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց անկոտրում միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը: